Քանի դեռ Սահմանադրական դատարանում ընթանում է ՍԴ դե ֆակտո նախագահի «ընտրություն», վերահաստատեմ մոտեցումս ՍԴ հարցում. ՍԴ լեգիտիմ դատավորներն են Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանը և Ֆելիքս Թոխյանը, իսկ նրանց աթոռները ոչ իրավաչափ գործընթացի արդյունքում ստանձնած դե ֆակտո դատավորներին, ամենայն հարգանքով, կարելի է բնութագրել որպես «շտրեյկբրեխերներ»։ Այս մասին Facebook-ի իր ջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ինչո՞ւ եմ պատեհ առիթներով վերահաստատում այս մոտեցումս։ Որովհետև եթե մենք ընդունենք, որ տեղի ունեցածը «կարելի էր», ապա ստիպված ենք ընդունել, որ «կարելի է ամեն ինչ»։
Ի դեպ, «կարելի է ամեն ինչ»-ը բացառելու առաջնային շահառուները ոչ այնքան այսօրվա «նախկիններն» են, որքան վաղվա նախկինները՝ հենց նրանք, ովքեր եփեցին այս ողջ շիլափլավը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը